Քննության օբյեկտիվության մասին չի կարող խոսք գնալ. Տոնոյանի գործով բողոքարկել են դատախազին
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ այլևս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին։ Ըստ նրանց՝ քննության կարևորագույն նպատակն է Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ:
Փաստաբանները նշում են, որ Տոնոյանի և նրա պաշտպանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝ կապված փորձաքննության հետ, առանց բավարար և մասնագիտական հիմնավորման մերժվում են:
Մասնավորապես, Տոնոյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր մի քանի միջնորդություն, այդ թվում՝ թույլատրել ներկա գտնվելու նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը, նշանակված դատատեխնիկական փորձաքննությանը նոր հարցեր առաջադրել և փորձագետին բացարկ հայտնել:
Նշված բոլոր միջնորդությունները վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվել են:
«Միջնորդությամբ մեր կողմից ներկայացված հարցերը առավել կարևոր են քրգործի օբյեկտիվության ապահովման և հրթիռների պիտանելիության պարզման տեսանկյունից, քան այն հարցերը, որոնք ներկայումս առաջադրված են փորձագետին»,–նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, Տոնոյանը պահանջել էր իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Մինչդեռ առանց պատշաճ հիմնավորման մերժելով այդ մասին արված միջնորդությունը՝ նախաքննական մարմինը գտել է, որ ներկա գտնվելով փորձաքննությանը՝ Տոնոյանը կխոչընդոտի փորձագետի աշխատանքին:
Պաշտպանական կողմը նկատում է, որ նախաքննական մարմինը նշանակել էր փորձաքննություն` նշելով, որ միայն այդ կերպ կարող է որոշվել հրթիռների որակը և պիտանելիությունը։ Սակայն դրանից հետո առանց պատճառաբանության անկատար է թողել փորձաքննության կատարումը, նշանակել մեկ այլ՝ դատատեխնիկական փորձաքննություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հավելենք, որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունն անկատար թողնելը, ինչպես նաև պաշտպանական կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու մասին որոշումները արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ գլխավոր դատախազին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.