Последние новости

Զախարովա. Կարևոր է որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերը Ղարաբաղ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում, ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ինչ ոլորտներում է պահանջված՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։

«Մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի գծով ջանքերի շարունակությունը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար մարտահրավերների լուծման համատեքստում։ Հիշեցնեմ նաև, որ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «3+2» ձևաչափով հանդիպում են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ . Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, և մենք կարծում ենք, որ կարևոր է որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լայնածավալ ուղևորությունների պրակտիկան այս տարածաշրջան»,- նշել է Զախարովան, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ