Արցախում բացվել է Փառքի ծառուղի, որտեղ տեղադրվել է խաղաղապահի հուշարձանը
Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ավանի տարածքում այսօր բացվել է ռուսական Փառքի ծառուղի և խաղաղապահի հուշարձան՝ ի պատիվ տարածաշրջան զորակազմ մտցնելու առաջին տարեդարձի: Այն բացել են Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։
Բրոնզե հուշարձանը պատկերում է խաղաղապահին լիարժեք մարտական հանդերձանքով, Կալաշնիկով ինքնաձիգն ուսին։ Նա գրկել է մի աղջնակի, որը նրան ծաղիկների փունջ է նվիրում: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցներից մեկն էր։
Ինչ վերաբերում է ծառուղուն, ապա այնտեղ տեղադրված են Ռուսաստանի պատմության և մշակույթի 10 ականավոր գործիչների՝ Ալեքսանդր Նևսկու, Դենիս Դավիդովի, Միխայիլ Լերմոնտովի, Գաբրիել Դերժավինի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Կարամզինի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Վասիլի Շուկշինի և Միխայիլ Շոլոխովի կիսանդրիները:
«Փառքի ծառուղի» նախագծի հեղինակը քանդակագործ և բարերար Միխայիլ Սերդյուկովն է:
Նախագծի շրջանակներում Ռուսաստանում, օրինակ, տեղադրվել են ավելի քան 1000 նշանավոր հայրենակիցների կիսանդրիներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.