Գեղամ Մանուկյան․ Առավոտյան եկեք Հանրապետության հրապարակ՝ դիմադրենք
Առավոտյան՝ 11:00-ին, եկեք Հանրապետության հրապարակ՝ դիմադրենք: Նման կոչով ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմն այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր է տեղադրելու:
«Կա մի ԱԽՔ, Արմեն Գրիգորյան անունով, որն այսօր Հ1 եթերում հայտարարեց, թե Երևան-Կապան ճանապարհը վերջին 15 տարիներին լավագույն վիճակում է ու զուգահեռ տեղեկացրեց, թե Ադրբեջանն արդեն կեսգիշերից մաքսակետեր է դնում Գորիս-Կապան մարուղու վրա։ Ուղեղի հարթությունը որքա՞ն պետք է լինի, որ հպարտանա կորսված Հայրենիքից հետո կածանի ասֆալտապատման որակով։ Սրա՞նք էին ասում՝ մենք ենք տերը մեր երկրի։ Սրանց տիրոջ մերը։ Դավիթ Սանասարյան, էս ԱԽՔը ընկերդ չէ՞ր։ Սերժ էիք մերժում։ Արմեն Գրիգորյանի մասին բան չունե՞ս ասելու:
Առավոտյան՝ 11:00-ին, եկեք Հանրապետության հրապարակ՝ դիմադրենք: Դիմադրու՞մ ենք, եկեք դիմադրենք: Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։ Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլևս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությունը՞։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»,- գրել է Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.