Դավաճանություն` հասարակության թիկունքում. ընդդիմությունը բողոքի ակցիա է իրականացնում
ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի առանձին պատգամավորներ այսօր հավաքվել են կառավարության շենքի մոտ և բողոքում են Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղակայման դեմ:
Ցուցարարները Հայաստանի իշխանություններին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու և պարտվողական դիրքորոշման համար։ Նրանք նշում են, որ մաքսակետերի տեղակայումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև փոխադարձ համաձայնությամբ, հայ հասարակության թիկունքում։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները՝ «վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու» գլխավորությամբ, հակառակորդին թույլ են տվել Հայաստանի տարածքում մաքսակետեր տեղակայել:
Նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:
Մանուկյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես կարող են նրանք այդքան հանգիստ և անգամ որոշակի հպարտությամբ խոսել Հայաստանի տարածքում ադրբեջանական անցակետերի տեղակայման մասին։ Դաշնակցականը նման պահվածքը համարում է դավաճանություն, դավաճանություն հայրենիքի շահերին և «կապիտուլյանտություն»։ Նրա խոսքով` եթե այնքան ոստիկաններ, որքան հիմա կանգնած են կառավարության շենքի մոտ և հսկում են կառավարության անդամներին, կանգնեին Սյունիքում՝ մայրուղու վրա, ապա ոչ ոք չէր համարձակվի մաքսակետեր դնել Հայաստանի տարածքում:
Մանուկյանը համարում է, որ ՀՀ քաղաքացիների պարտքն է իշխանություններից հաշվետվություն պահանջել «դավաճանական քայլերի» համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.