Գինը լինելու էր միջանցքի տրամաբանությունը. Փաշինյանը` Սյունիքում Ադրբեջանի մաքսակետի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նստում անդրադարձավ Սյունիքում Ադրբեջանի տեղադրած մաքսային կետի մասին ԱԽ քարտուղարի նախօրեին արված հայտարարությանը։
«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել այն մասին, որ իրենք պատրաստվում են նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր Մ2 ավտոճանապարհ, և այստեղով իրականացնել երթևեկությունը»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ այդ ճանապարհի Տաթև–Աղվանի հատվածը, որ տարիներ շարունակ անանցանելի է եղել , հիմա ասֆալտապատված է։
Ըստ Փաշինյանի, թեև ճանապարհը նախատեսված չէ կցորդիչով բեռնատարների համար, սակայն, դրանով երեկ կեսգիշերից հետո շուրջ 100 նման բեռնատար է անցել։
«Երթևեկության փոփոխության տրամաբանության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, թեև մի քանի գյուղերի պարագայում գյուղերի ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի որոշմանը, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այն ՀՀ տարածքում չի գտնվում, ըստ նրա` խոսքը Էյվազլիի հատվածի մասին է։
«Հիմա կարող է հարց ծագել. իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար»,– ասաց նա։
Փաշինյանն արձանագրեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն այն է, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի ու անձնագրային– մաքսային հսկողության։
«Այսինքն` երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել ենք»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ այդ տրամաբանությունը ֆիքսված է եռակողմ հայտարարությամբ ու վերջին շաբաթների ընթացքում ՌԴ–ն մի քանի անգամ հրապարակային հաստատել է այդ իրողությունը։
Այդուհանդերձ, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը ևս անհրաժեշտության դեպքում Գորիս–Կապան ճանապարհին կտեղադրի մաքսային–անձնագրային հսկողության կետեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.