«Իրավունք». Ո՞Վ Է ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀՈՒՇԱԳՐԻ «ՔԱՎՈՐԸ»
«Իրավունքը» գրում է. «Համացանցը ցնցեց Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանը տեղադրելու է մաքսային և սահմանային կետեր:
Մինչդեռ իրականում սա ամենևին էլ նորություն չէ: Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ մամուլում շրջանառվում էր մի փաստաթուղթ, ըստ որի, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հուշագիր է ստորագրել այդ ճանապարհը 5 տարի ժամկետով Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության մեջ: Ըստ նույն փաստաթղթի, հայ զինվորները պետք է լքեին այդ դիրքերը սահմանազատման ընթացքում, բայց քանի որ Վաղարշակ Հարությունյանը հուշագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ` նույն տարածքները ճանաչելով ադրբեջանական, գործընթացը սկսվել է նախքան սահմանների սահմանազատումը:
Ո՞րն էր այս հուշագրի ստորագրման մոտիվացիան ու պատճառները դեռ հայտնի չեն, սակայն, այսպես ասած, «գործը գլուխ բերելու համար», Վաղարշակ Հարությունյանին իշխանությունն արդեն որոշել է, թե ինչպես պարգևատրել: Տևական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, որ վերջինիս պատրաստվում են նշանակել ՌԴ-ում ՀՀ դեսպան»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.