Իշխանությունն անցել է Սյունիքում դպրոցների փակմանը
Որակյալ կրթության հասանելիությունը մեծացնելու ծրագիրը սկսում ենք Սյունիքից՝ Կապանից, ինչի համար ներգրավվել են 9 մլրդ դրամի (գրեթե 19 մլն դոլար-խմբ․) չափով ներդրումներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ Սյունիքում տվյալ ծրագրի իրականացման մասին համապատասխան որոշումն ինքը ստորագրել է նոյեմբերի 4-ին։
Փաշինյանը նշեց, որ 2021 թվականին Սյունիքում երեխաների ընդամենը 5,6 տոկոսն է նախադպրոցական կրթություն ստանում։ «Հետազոտությունների համաձայն՝ այսօրվա պայմաններում Հայաստանի քաղաքացին կարող է բացահայտել իր ներուժի միայն 57 տոկոսը։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո աշակերտների 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստեր։ 5 տարում պատրաստվում ենք կառուցել, վերանորոգել և հիմնանորոգել 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Կարևոր է մեր խոստումը՝ 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը պետք է ներգրավվի նախադպրոցական հաստատություններում։ Մեր ծրագրի իրականացումը թույլ կտա մինչև 2030 թվականն ունենալ 293-տոկոսանոց ՀՆԱ»,-նշեց Փաշինյանը, տեղեկացնում է News.am-ը։
Իր հերթին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց, որ հանրապետությունում շատ դպրոցներ կան, որտեղ սովորում է մինչև 100 մարդ։ «Հայաստանում ընդհանուր առմամբ նման դպրոցները կազմում են 31,5 տոկոսը։ Սյունիքի մարզում դպրոցների 2/3-ն ունի մինչև 100 աշակերտ»,-ասաց նախարարը։ Կրթական հաստատությունների բարելավման ծրագրով, ըստ նախարարի, առաջարկվել է դպրոցների բարեփոխումներ իրականացնել Կապան խոշարացված համայնքում, որի կազմում ներառվել են Կապան քաղաքն ու հարակից 31 գյուղերը։ «Այսինքն՝ ընդամենը 13 դպրոց․ դրանից 5-ը կլինեն նոր դպրոցներ, մնացածը՝ կվերանորորգվեն։ Այդ կապակցությամբ առաջարկվում է կառուցել 8 ճանապարհ, ինչպես նաև աշակերտները կապահովվեն որակյալ տրանսպորտային միջոցներով»,-ընդգծեց նախարարը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ծրագրի շահառու կդառնա 1000 աշակերտ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.
-
2025-07-22 19:21
Главу "Процветающей Армении" Гагика Царукяна допросили во вторник в суде по делу о предвыборных взятках, он сообщил, что направит иск в Европейский суд.
-
2025-07-22 19:20
Премьер РА Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев синхронны во многих вопросах. Эта синхронность позволила им вместе привести в регион европейских наблюдателей, изгнать армян из Арцаха, после чего вывести российских миротворцев, чтобы не реализовывать соглашение от 9 ноября (не разблокировать региональные коммуникации и не оставлять статус Арцаха будущим поколениям).
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.