Հասա’նք։ Հայերը Բաքվին վճարելու են սեփական տարածքով անցնելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, և դրա պատճառով մաքսակետերը, որոնք հնարավոր է՝ տեղադրվեն, այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Քաղաքացիները վճարելով՝ դրանք կարող են անցնել։ Քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է և երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- նշեց նա։
Հարցին՝ ինչո՞ւ է հայկական կողմը նույնպես մաքսակետեր տեղադրելու, ԱԽ քարտուղարը պատասխանեց.
«Հնարավոր այդ ճանապարհները նաև Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում մենք նույնպես համապատասխան քաղաքականություն ենք իրականացնելու»։
Լրագրողի այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունը մինչև այս չէր հայտարարում, որ այդ ճանապարհը վերջնականապես հանձնվելու է ադրբեջանական կողմին, Գրիգորյանն արձագանքեց. «Եթե դուք հետևեիք մեր հայտարարություններին՝ սկսած նոյեմբերի 9-ից, կարծում եմ՝ այդպիսի հարց չպետք է առաջանար։ Ճանապարհի այդ հատվածի մասով տրամաբանությունը, որն ընդհանուր առմամբ առաջարկվել է, եթե հիշում եք ՀՀ քաղաքացիները այդ ճանապարհն օգտագործում էին օրինակ՝ Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են ճանապարհ ստանալ՝ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի։ Մեզ համար սա անընդունելի է եղել, մենք, բնականաբար, առաջնահերթություն ենք համարել չունենալ միջանցքային տրամաբանության մեջ որևէ գործարք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.