Բողոքի ակցիա իրականացնողներից 16 մարդու բերման են ենթարկել
ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից 16 մարդու բերման են ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր կառավարության նիստի ընթացքում մի քանի ընդդիմադիր պատգամավորներ և Գորիս–Կապան մայրուղում ադրբեջանական մաքսակետի դեմ բողոքող մարդիկ ակցիա են իրականացնում։ Նրանք իշխանություններին մեղադրում են ազգային շահերին դավաճանելու համար: Ցույցին մասնակցում են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը և Թադևոս Ավետիսյանը:
Ակցիայի ընթացքում ցուցարարները փորձեցին մոտենալ կառավարության շենքին և փակել Հանրապետության հրապարակի ճանապարհները, սակայն ոստիկանները ուժով արգելեցին նրանց դա անել։ Հրմշտոց սկսվեց ցուցարարների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։
Նշենք, որ նախօրեին հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ կեսգիշերին ադրբեջանական կողմը մաքսակետեր կտեղադրի Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Միաժամանակ նա նշել էր, որ հայկական կողմը «պատասխան քայլեր կձեռնարկի և նույնպես մաքսային կետեր կտեղակայի»:
Հավելենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիան շարունակվում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.