ԱԺ ՄԻ հանձնաժողովը հարցադրումներ է ուղղել Փաշինյանին
ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը հրատապ նիստ է հրավիրել՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսային հենակետեր տեղադրելու փաստի կապակցությամբ։
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով կոնկրետ հարցադրումներ, սակայն կառավարությունից որևէ արձագանք մինչ այս պահը չկա։
Թովմասյանն ընթերցեց հարցադրումները՝ ուղղված Փաշինյանին և կառավարությանը․
- Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում։
- Արդյոք արդեն իրականացվել է դեմարկացիա և դելիմիտացիա։ Միայն դրա հիման վրա Դուք կարող էիք նման հայտարարությամբ հանդես գալ։
- Ի՞նչ իրավական հիմքով է հայտարարվում, որ անցակետը ՀՀ տարածքից դուրս է․ ո՞ր քարտեզի հիման վրա։
- Երբ պետական սահմանի փոփոխություն է իրականացվում, այն իրականացվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի փոփխությամբ։ Մենք օրենքի որևէ փոփոխություն չենք իրականացրել, հետևաբար սա իրավական տեսանկյունից խնդրահարույց է։
- Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը։
- Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիների համար, և ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքի, ազատ տեղաշարժի և հիմնարար այլ իրավունքներ։
«Այս հարցերի պարզաբանումն ենք ակնկալում կառավարությունից և, ըստ էության, մենք առ այս պահը չունենք արձագանք», - ասաց հանձնաժողովի նախագահը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.