Մանուկյան․ Բանավոր կարգով Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ գնացել են գործարքի
Շատ արծարծված եռակողմ հանդիպման մասին հայտարարությունների, դրանց բովանդակության փոփոխությունների ֆոնին իշխանությունը փորձում էր հպարտանալ, որ առայժմ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հստակ փաստում է, որ իշխանությունը ոչ թե որևէ փաստաթուղթ չի ստորագրում, այլ ժողովրդի թիկունքում, ԱԺ թիկունքում բանավոր գործարքների է գնում թշնամի երկրի հետ, Գորիս-Կապան ճանապարհին տիրող վիճակի շուրջ ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի հրավիրած հրատապ նիստին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսային սահմանակետեր դնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի հնչել․ ԱԽ քարտուղարը երեկոյան, Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում ընդամենը հպանցիկ անդրադարձել է փաստին՝ պատահմամբ կամ ոչ պատահաբար նշելով նաև, որ ՀՀ իշխանությունը նախապես տեղյակ է եղել դրա մասին, իսկ օրվա երկրորդ կեսին էլ ՏԿԵ նախարարն է հայտարարել, որ այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը պատրաստ է շահագործման։
«Այսինքն, բոլոր փաստերը վկայում են, որ առանց պաշտոնական հայտարարության, առանց պաշտոնական փաստաթղթերի, բանավոր կարգով Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ գնացել են գործարքի։ Հանրությունից գաղտնի հերթական գործարքն են իրականացրել՝ ի կորուստ ՀՀ-ի տարածքային ամբողջականության և խիստ վտանգի տակ են դրել ամբողջ Սյունիքը», - շեշտեց պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.