Մենուա Հովսեփյանը կկալանավորվի․ պաշտպանական կողմը որոշումը ստանալուց հետո կբողոքարկի այն
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հովսեփյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ գրավով ազատ արձակելու որոշումը։Դատարանը նաև վերացրել է չհեռանալու մասին ստորագրության հնարավորությունը։ Սրանք ապօրինի որոշումներ են»,- նշեց Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում հոկտեմբերի 14-ին որոշվել էր Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։
Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17–ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
Փաստաբանը շեշտեց, որ նիստի ավարտից հետո, չնայած նրան, որ որոշման մեջ գրված չէր «անհապաղ կալանավորել», չեն թողել Գորիսի փոխքաղաքապետին դատարանից դուրս գալ։
«Ցուցում տվեցին, թե դիմացը փակեք, որ դահլիճից դուրս չգա, ինչը լիազորությունների խախտում է։ Մենք աղմուկ բարձրացրինք, և դատավորը հասկացավ, որ ինքը նման իրավասություն չունի։ Որոշումը ստանալուց հետո Մենուա Հովսեփյանն ինքը կներկայանա քրեակատարողական հիմնարկ»,- ընդգծեց Մելքոնյանը։ Որոշումը ստանալուն պես պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում։
Պաշտպանը նաև ընդգծեց, որ Հովսեփյանն ունի 5 անչափահաս երեխա, 2-րդ կարգի հաշմանդամություն, ինչպես նաև բարի համբավ՝ իր համայնքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.