Եթե մեքենա տրամադրեն, կգնանք դպրոց, եթե ոչ` առցանց ուսուցում կլինի. ի՞նչ վիճակ է Որոտանում
Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցում հնարավոր է վաղվանից ուսուցումը լինի առցանց։ Դպրոցում այսօր դասապրոցեսը երկու ժամ ուշացումով է սկսվել, քանի որ ուսուցիչներն ու երեխաները այլընտրանքային ճանապարհով են դպրոց գնացել։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը և Որոտան համայնքի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը։
Նշենք, որ երեկ` նոյեմբերի 10–ին, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։
Դպրոցի տնօրենի խոսքով` այսօր առավոտյան Գորիս –Կապան ճանապարհը փակ է եղել, և իրենք գնացել են այլընտրանքային ճանապարհով` Խոտ գյուղի միջով։
«Դպրոցն ունի 44 աշակերտ, երեք երեխա էլ սովորում են նախակրթարանում։ Այսօր երկու ամենագնաց ենք վերցրել, 15 ուսուցիչներով գնացել ենք դպրոց։ Ես արդեն գրություն եմ ուղարկել ԿԳՄՍ , խնդրել եմ տրանսպորտային միջոց տրամադրել։ Եթե տրամադրեն, վաղը կգնանք դպրոց, եթե ոչ` կանցնենք առցանց ուսուցման։ Իհարկե ցանկալի է, որ առկա լինի»,–ասաց Գրիգորյանը։
Դպրոցի տնօրենն ու գյուղապետը հույս ունեն, որ այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ պատրաստ կլինի։
Օհանջանյանի խոսքով`այլընտրանքային ճանապարհը վերանորոգում են։ Այս պահին էլ շինարարական աշխատանքներ են ընթանում, աշխատանքի գրեթե կեսն ավարտված է։
«Ճանապարհը կլինի բավականին լայն ու հարմար։ Եղանակից է կախված, թե երբ կվերջացնեն աշխատանքները»,–ասաց նա։
Գյուղապետը նշում է`ԱԽ քարտուղարի երեկվա հայտարարությունն իրենց համար սպասելի էր, գիտեին, որ Գորիս–Կապան ճանապարհը փակվելու է։
Այսօր կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Գորիս–Կապան ավտոճանապարհին գիշերը տեղակայված ադրբեջանական մաքսակետի մասին, ասաց, որ Ադրբեջանն այս պահին դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել, թե ինչ ընթացակարգ է նախատեսում կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, բայց տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի վճար վճարելու դեպքում կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).