Последние новости

Աննա Մկրտչյան․ Հայաստանը հանձնվում է այնպես, ինչպես պայմանավորվել են թուրքերը

«Այն տեքստը, որ Փաշինյանը բերել էր, ըստ որի՝ այն ինչ կատարվում է, Հայաստանի սուվերեն տարածքում չէ, այս ամենը ուղղակի պետական դավաճանության մասին է խոսում»,- ԱԺ-ում հրավիրված արտակարգ քննարկմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:

Պատգամավորի համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին, դա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում է տեղի ունենում։

«Կառավարության նիստում տեղի ուենցածը և վարչապետի հաստիքում նստածի նախադասություններն ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ընդամենը տեղի է ունենում մեկ գործարք. «Հայաստանի հանձնվում է մաս-մաս, այն հերթականությամբ և ցանկությամբ, որով պայմանավորվել են թուրքերը՝ այստեղ իշխանությունը զավթած թուրքի ստրուկների հետ միասին»:

Աննա Մկրտչյանը համոզված է, որ բացառապես միակողմանի ՀՀ տարածքների հանձնում է տեղի ունենում և իրավական քարտեզ հասկացություն չկա:

Նրա խոսքով՝ այսօր կատարվողը շարունակությունն է նախորդ տարվա նոյեմբերի 9-ին սկսած ազգակործան գործունեության:

«Այս գործունեությունը կարող է ավարտվել հստակ գնահատականներով ու գործողություններով՝ ուղղված նրանց դեմ, ովքեր նստած են ԱԺ որպես մեծամասնություն և նրանց, որոնք զբաղեցնում են կառավարության պաշտոնները»,- ասաց«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը՝ նկատելով որ խորհրդարանական մեծամասնությունը չի ցանկացել ներկա գտնվել կարևոր հարցի քննարկմանը, տեղեկացնում է Panorama.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ