Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Յան Գոլարտին։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Լիբանանի մօտ Անգլիոյ դեսպան դոկտ. Իան Գոլարտ այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին և երկար հանդիպում մը ունեցաւ: Քննարկումի նիւթ դարձան ընդհանրապէս Միջին Արևելքին ու մասնաւորաբար Լիբանանին առնչուած շարք մը հարցեր:
Նորին Սրբութիւնը և դեսպանը շեշտեցին Լիբանանի օժանդակութեան հրամայականը՝ քաղաքական, տնտեսական ու մարդասիրական բնագաւառներէն ներս: Անոնք նաև ընդգծեցին կառավարութեան կողմէ աշխատանքի վերսկզբման անհրաժեշտութիւնը, որպէսզի կարելի ըլլայ ժողովուրդի առօրեային առնչուած շարք մը հարցերուն լուծում տալ: Այս առիթով, Վեհափառ Հայրապետը ողջունելով վերջերս Անգլիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գծով առնուած առաջին քայլը իր գնահատանքը յայտնեց Անգլիոյ՝ հայ ժողովուրդին դատին գծով ցուցաբերած զօրակցութեան համար.,- ասվում է հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.