Ջո Բայդենը և Սի Ցզինպինը նոյեմբերի 15-ին վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն
Սպասվում է, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրտուալ գագաթնաժողով կանցկացնի իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ե՛վ CNN-ը, ե՛վ Politico-ն, վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնում են, որ հանդիպումը նախնական նախատեսված է երկուշաբթի օրը:
Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև հարաբերությունները վերջին շաբաթներին վատթարացել են, մասամբ՝ Թայվանի պատճառով: Վաշինգտոնը բազմիցս խոստացել է իր աջակցությունը Թայվանին, երբ ԱՄՆ-ն և Չինաստանը Գլազգոյի գագաթնաժողովին անսպասելիորեն համաձայնություն ձեռք բերեցին կլիմայի վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ ասել էր, որ երկու նախագահները, որոնք անձամբ չեն հանդիպել հունվարին Բայդենի` պաշտոնը ստանձնելուց հետո, «շուտով» վիրտուալ բանակցություններ կանցկացնեն։
Պատասխանելով հանդիպման մասին հարցին՝ Չինաստանի ԱԳՆ-ն ասել է, որ երկու պետությունների ղեկավարները «պայմանավորվել էին հաճախակի կապ պահպանել տարբեր ձևաչափերի միջոցով։
«Ներկայումս Չինաստանը և Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ են առաջնորդների գագաթնաժողովի վերաբերյալ կոնկրետ համաձայնագրի հարցով»,- ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
Բայդենն ու Սին երկու անգամ հեռախոսով զրուցել են այն բանից հետո, երբ դեմոկրատը Սպիտակ տուն տեղափոխվեց: Զույգը նաև շատ է հանդիպել, երբ Բայդենը Բարաք Օբամայի փոխնախագահն էր, իսկ Սին Հու Ցզինթաոյի փոխնախագահն էր:
Բայդենը հույս ուներ հանդիպել Սիի հետ Հռոմում G-20-ի վերջին գագաթնաժողովին, սակայն Չինաստանի առաջնորդը դուրս չէր գալիս երկրից Covid-19 համավարակի սկզբից ի վեր և փոխարենը համաձայնել էր վիրտուալ բանակցություններին մինչև տարեվերջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.