Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10-ին դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում:
Կենտրոնի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը իր խոսքում ընդգծել է Արցախի ժողովրդի դեմ կատարված ու կատարվող ադրբեջանական հանցագործությունների վրա միջազգային պատշաճ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ ներկայացնելով կենտրոնի կողմից սկսած փաստահավաք գործունեությունը: Նա նաև կարևորել է հակամարտության արդար ու արագ կարգավորումը՝ որպես տարածաշրջանի տևական խաղաղության հիմնաքար:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների հիմնական տեսակներն ու որոշ օրինակներ՝ շեշտադրելով, որ Արցախի բնակչության իրավունքների մի շարք խախտումներ կրում են շարունակական բնույթ: Նա հատուկ ընդգծել է նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում տեղի ունեցած դաժան հանցագործությունը, որի հետևանքով սպանվել է մեկ և վիրավորվել երեք քաղաքացիական անձ:
Պետնախարարը նշել է Արցախի միջազգային ընդգրկվածության կարևորությունը հակամարտության կարգավորման ու արցախցիների իրավունքների պաշտպանության գործում, տեղեկացնում է Lragir.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: