Ուկրաինական պատվիրակությունը Հայաստան կայցելի նոյեմբերի 15-16-ին
Ուկրաինական պատվիրակությունը Հայաստան կայցելի նոյեմբերի 15-16-ին, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ Համաձայն պարբերականի տեղեկատվության՝ ավելի քան 70 հյուրերի թվում կլինեն Ուկրաինայի շրջանների հայկական համայնքների ղեկավարները, ազդեցիկ քաղաքական գործիչներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, հայտնի քաղաքագետներ և մեդիա փորձագետներ, խոշոր լրատվամիջոցների լրագրողներ, հասարակական գործիչներ և մարզիկներ։
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ, Ուկրաինայի Հայերի միության կոնֆերանս, կլոր սեղաններ և քննարկումներ ուկրաինացի քաղաքական գործիչների և փորձագետների ու նրանց հայ գործընկերների մասնակցությամբ, ինչպես նաև մշակութային մի շարք միջոցառումներ, որոնց մեջ աչքի կընկնեն սքեյթ-փարկի բացումը (Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերը) և Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի՝ էլեկտրամեքենաների լիցքակայանների ցանցի շնորհանդեսը։
«Մեր նպատակն է՝ նոր հզոր ազդակ հաղորդել Կիևի և Երևանի հարաբերություններին»,- այս մասին AnalitikaUA.net պարբերականին տված մեկնաբանության մեջ ասել է Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը։
Պարբերականի համաձայն՝ սքեյթ փարքի բացման արարողության հյուրերի համար նախատեսվում է նաև ուկրաինացի և հայ աստղերի համերգ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 15:31
Традиционное факельное шествие, запланированное на 23 апреля, в этом году приобретает особенно актуальное звучание и иную смысловую нагрузку. Об этом заявила депутат оппозиционной фракции "Айастан" Кристине Варданян в беседе с журналистами.
-
2025-04-21 15:29
Минобороны Армении подтвердило сообщения об обстреле азербайджанскими ВС армянского села Хознавар.
-
2025-04-21 15:24
Группа арцахцев встретилась с президентом Карабаха Самвелом Шахраманяном, чтобы обсудить вопрос «грабежа».
-
2025-04-21 15:22
По случаю 110-й годовщины Геноцида армян в Музее-институте Геноцида армян 23 апреля в 15:00 откроется временная выставка под названием «Документируя преступление: очевидцы-документалисты Геноцида армян». Об этом заявила на встрече с журналистами 21 апреля директор Музея-института Геноцида армян Эдита Гзоян.