Դատավորը պիտի հիշի, որ հայրերի մեղքերի համար որդիներն են պատասխան տալիս
Գորիսի քրեակատարողական հիմնարկը դեռ չի ստացել Վերաքննիչ քրեական դատարանի՝ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշումը, հետևաբար Հովսեփյանը դեռ չի կալանավորվել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Մենուա Հովսեփյանն այսօր՝ նոյեմբերի 12–ին, ինքնակամ ներկայացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ, որպեսզի կալանավորվի, սակայն ՔԿՀ–ն նրան չի ընդունել։
«Ինձ չընդունեցին, ես էլ եկա դատարան, որ հասկանամ, թե ինչու չեն ընդունում, էդքան վա՞տն եմ, որ ՔԿՀՆ–ն չի ընդունում»,– ասաց Գորիսի փոխհամայնքապետը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն երեկ՝ նոյեմբերի 11-ին, նախագահությամբ Սևակ Համբարձումյանի, բեկանել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավով ազատ արձակելու որոշումը և կալանավորման որոշում կայացրել։
«Դատարանում կլոունադա էր կազմակերպված։ Դատավորի ձայնի տոնը հուշում էր, որ բավականին լարված է վճիռը կարդալիս։ Երբ դատական նիստը փակվեց, չգիտես՝ ինչ իրավունքով, դատավորը հրաման տվեց դատախազին, որ դատարանի նիստերի դահլիճում ինձ կալանավորեն, բայց ինքը նման վճիռ չէր կարդացել, բոլորս նայեցինք իրար ու ծիծաղեցինք։ Դատավոր Սևակ Համբարձումյանի պահվածքը հակապետական էր, նա երկիրի Սահմանադրության և օրենքների պահպանության հետ կապ չունի, որովհետև կամակատար է։ Փոխարենն արդարադատություն իրականացներ, հրաման կատարեց։ «Հարգարժան» դատավորը պետք է հիշի, որ հայրերի մեղքերի համար, որդիներն են պատասխան տալիս»,– ասաց Մենուա Հովսեփյանը։
Գորիսի փոխհամայնքապետը իրեն կալանավորելու որոշումը պատահական չի համարում, և այն կապում է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման հետ։
«Երբ հայտարարվեց, որ մաքսակետեր պետք է դրվեն, դատարանը որոշեց ինձ կալանավորել։ Դատարանն ինձ ասում էր՝ ազատության մեջ էիր, ինչու չգնացիր ու խանգարեցիր ադրբեջանցիներին մաքսակետեր դնելիս, այսինքն՝ դա ես պետք է անեի։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ էդքան ուժեղ են համարում, ես կպայքարեմ թե՛ ադրբեջանական մաքսակետերի, թե՛ դրանք դնողների, և թե՛ դրա թույլտվությունը տվողների դեմ»,– հավելեց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։
Հիշեցնենք նաև, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.
-
2025-06-05 16:34
Посол США в Грузии Робин Данниган объявила о своем уходе с дипломатической службы и выходе на пенсию. Заявление об этом появилось на официальной странице посольства США в Грузии в Facebook. Данниган подчеркнула, что ее решение носит исключительно личный характер и не связано с позицией Вашингтона.
-
2025-06-05 16:32
Премьер-министр Никол Пашинян созвонился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, сообщает пресс-служба главы армянского кабмина.
-
2025-06-05 16:32
В Азербайджане предпринимаются попытки представить законную общественную деятельность Рубена Варданяна, находящегося в бакинской тюрьме, как преступную. Это противоречит основам правового государства, говорится в заявлении его адвоката Авраама Бермана, прокомментировавшего обвинительное заключение по делу подзащитного.