Արցախցի կանայք Անաշկինի հետ հանդիպմանը ներկայացրել են ադրբեջանցիների սանձարձակությունները
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիի մոտ օրեր առաջ ադրբեջանցու կողմից արցախցիների վրա կրակելու, նրանցից մեկին սպանելու դեպքից հետո արցախցի կանայք հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինին, տեղեկացնում է Panorama.am-ը։
Կանանց խմբում ընդգրկված է եղել նաև Արմինե Ավագիմյանը, որը մանրամասներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում.
«Նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ. ջրատար խողովակի վերանորոգում իրականացնող ջրմուղի անզեն աշխատակիցների ուղղությամբ հրազենով կրակոցներ է արձակել ադրբեջանական զինծառայողը, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակիչ Մարտիկ Երեմյանը տեղում մահացել է, ևս 3 աշխատակից վիրավորվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա վերջին 1 ամսում խաղաղ բնակչի սպանության ելքով արդեն երկրորդ դեպքն է, արցախահայությունը ծայրահեղ անհանգստացած է, և բազմաթիվ հարցեր են առաջացել ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից անվտանգության ապահովման գործողությունների հետ կապված:
Ուզում ենք տեղեկացնել, որ երեկ՝ նոյեմբերի 10-ին, արցախցի մի խումբ կանանցով նախաձեռնել ենք հանդիպում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գ.Վ. Անաշկինի հետ՝ արտահայտելու մեր մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող և անպատիժ մնացող սանձարձակությունների, ոճրագործությունների վերաբերյալ։
Բարձրաձայնել ենք գործող անվտանգության մեխանիզմների վերանայման անհրաժեշտությունը, հրատապ ու կենսական նշանակության մի շարք այլ հիմնախնդիրներ, ինչպես նաև նրան ենք փոխանցել ստորև ներկայացվող տեքստով դիմում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».