Հայտարարություն․ 100 օրից ավել է, ինչ կալանքի տակ է բժիշկ Արմեն Չարչյանը
100 օրից ավել է, ինչ կալանքի տակ է վաստակաշատ բժիշկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը` բազմաթիվ հիվանդների մահվան ճիրաններից փրկած, կյանք վերադարձրած անձնավորություն, մարդ, ով այս օրերին էլ կարող էր շարունակել Տիրոջ կամքով իրեն շնորհված մարդասիրական առաքելությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքերի, մինչև դատավարություն ազատ արձակելու հնարավորությունների մասին բազմիցս է խոսվել, սակայն իշխանությունների կողմից իջեցված ակնհայտ քաղաքական պատվերը շարունակում է անել իր սև գործը` կամակատարի կարգավիճակում պահելով դատական ատյանին: Վերջինս քաղաքական պատվեր իջեցնողի հետ ակնհայտորեն մոռանում է, որ գալու է անխուսափ հատուցման պահն ու այն հնչելու է օրենքի ողջ խստությամբ:
Հատկանշական է, որ քաղաքացիական հասարակության թույլ դիմադրության կողքին շարունակում է քար լռություն պահպանել բժշկական համքարությունը, որը կարծես թե պիտի առանձնապես շահագրգռված լիներ կոլեգայի ճակատագրով: Իսկ առավել զարհուրելին ՀՀ առողջապահության նախարարության դիրքորոշումն է: Հրաշալի տեղեկացված լինելով պրոֆեսորի ծանր առողջական խնդիրներից, դեոևս սեպտեմբերի 25-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությունից ու դրա եզրակացության բացակայությունից` այն պահպանում է մահաշունչ լռություն:
Ոչ պակաս հատկանշական է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների, դեմոկրատական աշխարհի պիտակ կրող երկրների դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների պահվածքն ու վարքագիծը, որոնք, զորօրինակ, մի թիթեռնիկի համար կարող են համաշխարհային աղմուկ բարձրացնել, բազմաթիվ օրենքների ու օրինագծերի փոփոխման, խմբագրման հարց բարձրաձայնել, սակայն այս դեպքում քար լռություն են պահպանում, ինչպես համրախոս եղան Արցախյան պատերազմը սանձազերծած Ադրբեջանին դատապարտելու, ագրեսորի գնահատականը տալու հարցում:
Հարկ ենք համարում զգուշացնել, որ պահպանվող հանցավոր անտարբերությունն աններելի է, իսկ պատեհապաշտությունը, երկակի ստանդարտներով գործելը վատ նշան` այն անխուսափելիորեն ունենալու է բումերանգի էֆեկտ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 12:26
Руководитель общины Арзни (Котайкская область) Феликс Мирзоев освобожден из-под стражи, сообщили Sputnik Армения в Следственном комитете РА.
-
2025-06-10 12:25
Тюрколог Варужан Гегамян заявил, что на фоне атак премьер-министра РА Никола Пашиняна на Армянскую Апостольскую Церковь в Нахичеване проводятся азербайджано-турецкие военные учения.
-
2025-06-10 12:14
Спустя 4 года уголовное дело профессора Армена Чарчяна наконец-то завершилось, и увенчалось успехом. Об этом на своей странице в Facebook написал адвокат Эрик Алексанян.
-
2025-06-10 11:28
Никол Пашинян начинает очередную сенсационную кампанию, на этот раз против Армянской апостольской церкви и Католикоса всех армян. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.