Ռոման Տրոցենկոն ձեռք է բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի մեծ մասը Միրզաազիզ Մուսախանովի և Ռոման Խուդոլիի մասնակցությամբ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը նոյեմբերի 4-ին ընկերության իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել։
Կոմբինատի ամենախոշոր բաժնետերը «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոն է. ընդհանուր բաժնետիրական կապիտալում նրա մասնակցությունը 32,4 տոկոս է։
Կոմբինատում նոր բաժնետեր է Միրզաազիզ Մուսախանովը. վերջինս 8,1 տոկոս բաժնետոմս ունի։ Մուսախանովը «Աէրոպորտ Տոլմաչովո» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ է։ Այդ ընկերությունը «Նովապորտ» հոլդինգի կազմում է, որի 50% սեփականատերը Տրոցենկոյին պատկանող AEON Corporation ընկերությունն է։
4,5 տոկոսի չափով բաժնետեր էլ դարձել է «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։
Ըստ հայտարարագրի՝ ԶՊՄԿ-ում 12,4 տոկոս բաժնեմաս ունի Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։
ԶՊՄԿ-ի 7,5 տոկոսը պատկանում է նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին։
Եվս 15 տոկոս մասնակցություն ունի հենց ԶՊՄԿ-ը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում 2,5 տոկոս բաժնեմաս ունի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը. նույնքան բաժնեմաս էլ ունի Գուրգեն Ամբարյանը։
Նշենք նաև, որ ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնում քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածության հարցը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).