TIME ԱՄՍԱԳԻՐԸ ՆՇԵԼ Է 2021 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՅՈՒՏԵՐԸ
Time ամսագիրն ավանդաբար ներկայացրել է տարվա լավագույն հայտնագործությունները։ Կարճ ցանկում են հայտնվել արևային ակնոցները, որոնցից կարելի է զանգեր կատարել և երաժշտություն լսել, «Հետ դեպի ապագա» ֆիլմից սպորտային կոշիկներն ու կորոնավիրուսի դեմ աշխարհում ստեղծված բոլոր պատվաստանյութերը։
Ամենամյա ցանկում մի քանի տասնյակ գյուտ կա, հիմնականում դրանք գաջեթներնեն, որոնք ընտրվել են ըստ կատեգորիաների։ Օրինակ, «Հավելվածներ և սոֆթ» բաժնում հեղինակներն առաջին տեղում դրել են գովազդ չունեցող Neeva որոնողական համակարգը։
«Վիրտուալ իրականություն» բաժնում հաղթել են Google Maps լրացուցիչ իրականության ռեժիմով վիրտուալ ակնոցները։ Սպառողական էլեկտրոնիկայի շարքում լավագույն գաջեթներ են դարձել Paper Shoot–ի կողմից արտադրված լուսանկարչական ապարատները, Samsung–ի նոր սմարթֆոնը, խելացի սելֆի–ձողը և սմարթ–ակնոցները, որոնցով կարելի է զանգեր կատարել և երաժշտություն լսել։ Կից կատեգորիաների թոփերում են հայտնվել եռաչափ ֆոտոշրջանակը, Roborock S7 ռոբոտ–փոշեկուլը, Apple–ի նոր պրոցեսորն ու «Հետ դեպի ապագա» ֆիլմից ֆուտուրիստական սպորտային կոշիկները։
Լրագրողները առողջապահական ոլորտում լավագույնների ցանկում առաջինը ներառել են մալարիայի և կորոնավիրուսի դեմ աշխարհում արտադրված բոլոր պատվաստանյութերը։
Անցած տարի Time–ը լավագույն հայտնագործություններ էր ճանաչել PlayStation 5 և Xbox Series X խաղային կոնսոլները, ինչպես նաև Samsung Sero հեռուստացույցն ու մի քանի այլ գաջեթներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.