Սահմանամերձ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները կանգ են առել
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը «սովետական սահմանով» բաժանելուց հետո, որի հետևանքով ավելի քան մեկ տասնյակ տներ հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հայկական իշխանությունները նախաձեռնել են այնտեղ նոր թաղամասի կառուցման աշխատանքներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Կառուցվող 13 տներում պետք է ապրեին նրանք, որոնց տունը մնացել էր Գորիս-Կապան ճանապարհի արևելյան հատվածում, այսինքն` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։
Սակայն Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրելուց հետո` երկու օր առաջ, Շուռնուխի տների շինարարությունը կանգ է առել։
Այլընտրանքային ճանապարհների վատ վիճակի պատճառով գյուղը մասնակիորեն մեկուսացվել է, ինչի հետևանքով էլ որոշ շինարարներ հրաժարվել են մեկնել այնտեղ։ Բացի այդ, շինտեխնիկան տեղափոխելու հնարավորություն չկա։
Ի դեպ, նախատեսված էր այս տների շինարարությունն ավարտել մինչև տարեվերջ, սակայն ադրբեջանական մաքսակետի տեղադրման, ինչպես նաև աշխատանքի ոչ ժամանակին ֆինանսավորման պատճառով արդեն իսկ շինարարները հետ են մնում նշված ժամանակացույցից։
Հավելենք, որ 13 շենքերից 3-ում մնացել է տանիքները տեղադրեն, իսկ մնացածը գտնվում են շինարարության տարբեր փուլերում։
Բնակիչներից մեկի խոսքով` ի թիվս այլ հարցերի, տների սկզբնական նախագծերը «համեստ» են դարձել:
Հիշեցնենք, որ ադրբեջանական մաքսակետի պատճառով Գորիսում ապրող դպրոցի ուսուցիչներին տրանսպորտով, իսկ գյուղացիներին պարենով ապահովելու խնդիր է առաջացել։ Այժմ երկու հարցերն էլ լուծվում են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.