ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՐՆԿԻ ՏԱԿ Է
Հայ իրավապահները չեն արձագանքում ապօրինություններին
Լատիներեն «յուստիցիա» բառը նշանակում է արդարություն, օրինականություն: Հայ հասարակության մի մասը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու Հայաստանի տարածքում, որտեղ գործում են հայկական օրենքները, սուպերմարկետից չիպսի փաթեթ գողացած մարդուն դատում են գողության համար, իսկ հայկական համայնքների բնակիչներից հարյուրավոր անասուններ գողացող ադրբեջանցիները շարունակում են անպատիժ հանցագործություններ կատարել է։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտման փաստերի վրա, իսկ իշխանությունը, Թաթոյանի խոսքերով, ամեն ինչ անում է, որպեսզի զավթիչների հանցագործությունների մասին ճշմարտությունը ջրի երես դուրս չգա: Օրերս բանը հասավ թիրախային կրակի՝ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի դաշտում աշխատող տրակտորիստի ուղղությամբ։
Հետաքրքիր է, քննչական ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվելու տվյալ քրեական գործով. քննիչը հարցաքննելո՞ւ է զավթիչներին։ Իսկ գուցե արդարադատության նախարարը արձագանքի՞ ադրբեջանցիների կողմից մաքսակետերի բացմանը, որոնցով պիտի անցնեն Կապանի բնակիչները Գորիս ուղևորվելիս։ Ի՞նչ իրավական հենքի վրա են զավթիչները սահմանագծման և սահմանազատման շրջանցումով մաքսատուն բացել մեր տարածքում:
Ադրբեջանցիների կողմից բռնազավթված տարածքներում մայիսի 12-ից ի վեր համայնքների բնակիչները ենթարկվում են բռնության և դրա սպառնալիքների։ Գողանում են նրանց անասունները, ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծվում են նրանց տներն ու շինությունները, զավթիչները փակում են ջրի աղբյուրները, որոնցից օգտվում են տեղի բնակիչները... Թաթոյանը հաղորդում է, որ իշխանությունը ճնշում է գործադրում համայնքների ղեկավարների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն հաստատել զավթիչների կողմից օրինականության խախտման փաստերը, որոնք ներկայացված են իր հաշվետվություններում:
Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունները վեր են ամեն կասկածից, սակայն նրա հնչեցրած փաստերը, որոնք պարբերաբար հաստատվում են ԶԼՄ-ների հրապարակումներով, լուսանկարներով և տեսանյութերով, բացարձակապես չեն հուզում արդարադատության նախարար և նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Հայկական արդարադատության հետ ինչ-որ վատ բան է կատարվում։ Զավթիչները սպանում են զինվորներին հայկական դիրքերում, առևանգում նրանց, ծեծում հովիվներին, գողանում անասունները, և այդ ամենը մնում է անպատիժ. օրինականության այս և այլ խախտումներին հայկական արդարադատությունը չի արձագանքում։ Չարձագանքեց նույնիսկ երբ զավթիչները կանգնեցրին երեխաներ տեղափոխող ավտոբուսը և սկսեցին վախեցնել նրանց ավտոմատներով՝ զուգահեռաբար դանակով քերելով Արցախի Հանրապետության դրոշի պատկերը փոխադրամիջոցի վրայից։
Անտեսելով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակչության իրավունքների բազմաթիվ խախտումները՝ արդարադատության նախարարը օրերս հայտարարեց, թե 1,5 տարի անց պատրաստ կլինի սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ 2 մարզերի սողացող բռնազավթման պայմաններում «իսկը ժամանակն է» զբաղվել Հիմնական օրենքի փոփոխմամբ։ Վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը հայտարարեց, թե իբր՝ բարեփոխումների նպատակը Սահմանադրությունը ժողովրդին մերձեցնելն է։ Անդրեասյանն արդեն ձեռնամուխ է եղել Սահմանադրության փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման խորհրդի ձևավորմանը, իսկ այդ միջոցառման համար գումարներ են տալու օտարերկրյա դոնորները։
Սահմանադրության փոփոխումը Ալիևի և Էրդողանի պահանջն է
Չեմ զարմանա, եթե ինչ-որ եվրոպական հիմնադրամների կամ կազմակերպությունների քողի տակ մեր երկիր հոսեն թուրքական և ադրբեջանական փողերը։ Հանրահայտ փաստ է, որ Ալիևին ու Էրդողանին դուր չի գալիս մեր Սահմանադրությունը։ Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, իսկ Անկախության հռչակագրում կա 11-րդ կետը, որտեղ սևով սպիտակի վրա ամրագրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Հիշեցնեմ, որ Սահմանադրության դեմ առաջին խաչակրաց արշավանքը Փաշինյանի ռեժիմը սկսեց 2019 թվականի ապրիլի 5-ը հանրաքվեի օր հայտարարելով. խոսքն ընդամենը մեկ փոփոխության մասին էր, որը կստիպեր Հրայր Թովմասյանին հեռանալ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից։ Փաշինյանը պնդում էր, որ կկարողանա ստանալ ոչ միայն անհրաժեշտ 650 հազար ձայնը հօգուտ «Այո»-ի, այլև կհասցնի այդ ցուցանիշը 800 հազարի։
Ռեժիմը սկսել էր քարոզչությունը՝ անտեսելով կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մասին ընդդիմության նախազգուշացումները, արդյունքում համաճարակի կանխարգելման պահը կորսվեց, իսկ հանրաքվեն չեղարկեցին արտակարգ դրություն հայտարարելու պատճառով։ Այսպիսին էր պաշտոնական վարկածը: Իրականում Փաշինյանը չեղարկեց հանրաքվեն՝ գիտակցելով, որ չի կարող 650 հազար ձայն ապահովել ի աջակցություն Հիմնական օրենքում մեն-միակ փոփոխության նախագծի։
Երբ Փաշինյանին սկսեցին մեղադրել նրանում, որ հանրաքվե է ձեռնարկել հանուն մեկ փոփոխության, ռեժիմի պարագլուխը ձևավորեց պրոֆեսիոնալների մի ամբողջ հանձնաժողով՝ Հիմնական օրենքում համալիր փոփոխությունների և լրացումների նախագիծ մշակելու համար։ Բացի պրոֆեսիոնալ իրավաբաններից և նախորդ գումարման խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչներից, հանձնաժողովում ընդգրկվեցին նաև հասարակական մասնահատվածի ներկայացուցիչներ: Ընդ որում արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած հասարակական կազմակերպությունը ֆիզիկոս Դանիել Իոաննիսյանին տանուլ տվեց հանձնաժողովում հանրային մասնահատվածը ներկայացնելու իրավունքը։
Հենց Իոաննիսյանը հայտնվեց հանձնաժողովի կազմում, նրա մասին սկսեցին խոսել որպես մարդու, որը վերահսկում է մասնագետների գործունեությունը՝ նրանց աշխատանքի մասին պարբերաբար զեկուցելով Փաշինյանին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանձնաժողովն իր նիստերն անցկացնում էր հեռավար ռեժիմով, այնուհետ սկանդալ բռնկվեց՝ դրա կազմից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դուրս գալու առնչությամբ։
Փաշինյանը պահպանել է սուպերվարչապետի բոլոր լիազորությունները
Մինչ հանձնաժողովն աշխատում էր, «Իմ քայլը» խմբակցությունը օպերատիվ ռեժիմով և օրինականության հնարավոր բոլոր նորմերի խախտումով փոփոխություններ և լրացումներ մտցրեց Հիմնական օրենքում: Դա տեղի ունեցավ առանց Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ համաձայնեցման, առանց համաժողովրդական հանրաքվե անցկացնելու, առանց ՍԴ եզրակացության…
Խայտառակ օրինագիծը մշակեց եվ խորհրդարանի դատին ներկայացրեց «Հայկական ժամանակ» թերթի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը: ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին։ Այդ խայտառակության գլխավոր մեղավորը արդարադատության նախկին նախարար, այժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էր։ Այսօր արդարադատության նոր նախարարը ձևավորում է Հիմնական օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման նոր մարմին։
Ի դեպ, նախորդ հանձնաժողովը չի դիտարկել կառավարման կիսանախագահական կամ նախագահական մոդելին վերադառնալու նպատակահարմարության հարցը։ Դրա գործառույթները սահմանափակվում էին սուպերվարչապետի լիազորությունների կրճատման խնդրով։ Սակայն սայլը առ այսօր տեղից չի շարժվել, քանզի Փաշինյանը մինչ օրս պահպանել է սուպերվարչապետի բոլոր լիազորությունները՝ չնայած այն բանին, որ ընդդիմադիր եղած ժամանակ 2015-ին և հաջորդ տարիներին խիստ քննադատում էր «Սերժ Սարգսյանի հագով կարած» Սահմանադրությունը։
Սուպերվարչապետի կրնկի տակ ընկած արդարադատությունը փորձում է կառավարման այս կամ այն եղանակի նպատակահարմարության մասին բանավեճ պարտադրել հասարակությանը, որպեսզի շեղի Արցախի ապագայի և Հայաստանի բռնազավթված մարզերի հետ կապված առկա խնդիրներից։ Մինչ թշնամին մեր երկրի տարածքում է, մեզ փորձում են շեղել կիսանախագահական կամ նախագահական մոդելին վերադառնալու նպատակահարմար-աննպատակահարմարության մասին արհեստական օրակարգով։
Ցավալի կլինի, եթե իրավաբանական հանրությունը թույլ տա ներքաշել իրեն այդ արհեստական օրակարգի մեջ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու իրավաբան-գիտնականներ արդեն մերժել են խորհրդի կազմում ընդգրկվելու արդարադատության նախարարի առաջարկը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 09:55
12 марта 2019 г. суд Общей инстанции Еревана под председательством Вардана Григоряна продолжил расследовать дело экс-министра экологии Арама Арутюняна по прозвищу "Булки Арам". В тот день на заседание суда была приглашена Сильва Амбарцумян, которая, судя по материалам дела, дала Арутюняну взятку в особо крупном размере. В ходе судебного процесса Амбарцумян сообщила о том, что представила генпрокурору сообщение о перечислении 8 млн долларов на счет Аракс Диланян в банке Дубая.
-
2025-06-03 09:12
Известие о том, что через месяц заявит о себе новая оппозиционная сила под руководством бывшего омбудсмена Армана Татояна и бывшего начальника Комитета по госдоходам Давида Ананяна верхушка режима встретила в штыки. Агитпроп Пашиняна сразу объявил, что речь идет о стратегии, которую оппозиция успешно применила на досрочных выборах 30 марта в Гюмри. Аудитория "Голоса" знакома с оценками и заявлениями упомянутых деятелей по бесчисленным публикациям, а потому вряд ли у кого-то возникнут подозрения, что в стенах парламента 9 созыва новая сила пойдет на сделку с ГД, дабы поддержать возвращение Пашиняна на пост премьер-министра.
-
2025-06-02 09:04
"Если бы Роберт Кочарян и Серж Саргсян оказались под арестом, то это обеспечило бы нам переизбрание, причем, неоднократное", - объявила на днях в эфире одного из телеканалов власти депутат от фракции ГД Асмик Акопян. По ее словам, у второго и третьего президентов есть ресурсы, включая СМИ, тогда как у других оппозиционных сил нет даже офисов. Акопян повторила ранее озвученный прогноз спикера Алена Симоняна о том, что ГД наберет по итогам выборов 2026 г. 50+1% голосов, а план "В" (коалиция), по ее словам, даже не рассматривается, ибо оппозиция провалила весеннее наступление, и у нее нет шансов на успех по итогам выборов.
-
2025-05-31 10:11
Эдмон Марукян опроверг сведения о том, что его пребывание в США преследует целью контакты с группой адвокатов Вардана Гукасяна ("Дога"), эту "утечку" в СМИ Марукян организовал, чтобы привлечь к себе внимание, а мы начнем с другого персонажа. Руководитель фракции ГД Айк Конджорян является одним из основоположников партии "Лусавор Айастан" вместе с Мане Тандилян и Эдмоном Марукяном. Высшим образованием Конджорян обязан РПА, точнее, фонду под названием "Благочестивое поколение" под руководством экс-депутата от фракции РПА бывшего замминистра образования Ваграма Мкртчяна. Фонд финансировал близкий друг третьего президента Сержа Саргсяна крупный предприниматель Барсег Бегларян.