Последние новости

ՀՀ-ն Իսպանիայում և Գերմանիայում նոր դեսպաններ կունենա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի Հանրապետությունում ու Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահի 2 այլ հրամանագրերով Վլադիմիր Կարմիրշալյանը հետ է կանչվել Իսպանիայում և Անդորրայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, իսկ Աշոտ Սմբատյանը` Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը, նստավայրը կլինի Բեռլինը։

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սոս Ավետիսյանը, նստավայրը` Մադրիդ։

Նշենք, որ Ավետիսյանը «Իմ քայլի» նախկին պատգամավոր է։

Գերմանիայում մինչ այս դիվանագիտական առաքելություն էր իրականացնում Աշոտ Սմբատյանը, որը պաշտոնավարել է ավելի քան 6 տարի, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ