Իրանցի վարորդները բողոքում են՝ Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար
Իրանցի վարորդները «Ազատության» հետ զրույցում հայտնել են, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին այլընտրանքային համարվող Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար:
Նրանք նշել են, որ այս ճանապարհով գալիս են, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածով անցնելիս բավականին խնդիրներ են առաջանում՝ մոտ 130 դոլարի չափ հարկ են վճարում:
«Թեև պաշտոնյաները՝ վարչապետի մակարդակով, հավաստիացնում են, որ բեռնատարների համար կիրառելի է Տաթև-Աղվանի ճանապարհը, սակայն այսօր «Ազատության» նկարահանող խումբն արձանագրեց, որ ամեն դեպքում ճանապարհի տարբեր հատվածներում բեռնատարների վարորդների համար խնդիրներ են առաջանցում: Ճանապարհի մի հատվածում մեր տեսախցիկը նկարեց մի բեռնատար, որը կողաշրջումից էր փրկվել:
«Ճանապարհը փոքր ա, մի հատ ավտո գալիս ա էս էլ կանգնում ա, էս էլ լավ չի էլի, ավտոները մնում են, հիմա քաշելու բան չկա, էս էլ մնալու ա ստեղ, ի՞նչ անենք հիմա, էս էլ շատ վատ ա, Ադրբեջանով գնում ենք, փող կուզի, փող չես տալու, մնում ենք էստեղ», - ասաց իրանցի վարորդներից մեկը:
«Մենք հիմա նոր ճանապարհով ենք գալիս, որը դեռ վերջնական չէ և շատ նեղ է, ադրբեջանական ճանապարհով չենք ուզում գնալ-գալ, որպեսզի գումար չտանք, այս ճանապարհին էլ ոչ մի օգնություն չկա, որպեսզի խնդիր լինելու դեպքում օգնեն՝ մեծ մեքենաներին տեղաշարժեն», - ասաց մեկ այլ վարորդ»,- հայտնում է աղբյուրը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:15
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян провел телефонный разговор с главой МИД Индии Субраманьямом Джайшанкаром.
-
2025-06-16 04:12
В результате израильских ударов по Тегерану пострадала редакция армянской газеты "Алик", сообщает Пастинфо со ссылкой на главного редактора Арама Шахназаряна.
-
2025-06-16 04:03
Партия АРФ «Дашнакцутюн» переизбрала Ишхана Сагателяна на пост представителя партийного Верховного органа (ВО), сообщила пресс-служба АРФД. Решение об этом было принято на первом заседании ВО, избранного в ходе Верховного собрания партии, завершившего работу 15 июня.
-
2025-06-16 03:58
Патриарх Константинопольской епархии ААЦ, архиепископ Саак Машалян прокомментировал антицерковную кампанию премьера РА Никола Пашиняна.