Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՍՑԵՆԱՐՈՎ
Շատ դժվար է կանխատեսել և հասկանալ Հայաստանի գործող ղեկավարության տրամաբանությունը: Այդ մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը՝ մեկնաբանելով իրավիճակը Գորիս-Կապան մայրուղու վրա:
«Ստեղծվում է տպավորություն, որ նրանք գործում են ինչ-որ մեկի գրած սցենարով: Շատ բան կախված կլինի այն փաստաթղթերից և որոշումներին, որոնք կընդունի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը կրկին ընտրվել է պարտված պատերազմից հետո»,-նշել է նա:
Եթե Հայաստանի իշխանությունները բացեն Սյունիքով անցնող միջանցքը, ապա, փորձագետի կանխատեսմամբ, Իրանը կսկսի գործել՝ համաձայնեցնելով ամեն ինչ նախ Ռուսաստանի հետ:
Կարինե Գևորգյանը չի բացառել, որ այդ հարցը կարող է բարձրաձայնվել, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ:
«Իրանի դիրքերը Հարավային Կովկասում և հյուսիսային սահմանների մերձակայքում թուլանում են, սակայն այն ունի շատ մեծ հնարավորություններ, որոնք կապված են Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի, դեպի Հնդկական օվկիանոս ելքի և այլ հանգամանքների հետ: Թեհրանն ունի հաղթաթղթեր, որոնցով կարող է հաղթել միջազգային ասպարեզում: Ուստի հարցը, որ Անկարան ձգտում է հսկողության տակ առնել հաղորդակցման ուղիներն ԻԻՀ հյուսիսային սահմանների մոտ, Իրանը կարող է բարձրաձայնել ուրիշ բանակցությունների ժամանակ»,-ընդգծել է փորձագետը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին ադրբեջանական կողմը Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան մայրուղու վրա մաքսակետեր է տեղադրել: Ավելի վաղ ադրբեջանցիների հարկադրանքով իրանյան տրանսպորտային միջոցները սկսել են երթևեկել այլընտրանքային ճանապարհով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 13:21
С акций протеста в Ереване сегодня в полицию подвергнут приводу 41 участник. Об этом NEWS.am сообщил пресс-секретарь МВД РА Нарек Саркисян.
-
2024-05-11 13:18
Как передает Aysor.am, адвокат Рубен Меликян на своей странице в Facebook написал:
-
2024-05-11 13:02
Полиция в Ереване 11 мая подвергла приводу члена инициативы «Айакве» Менуа Согомяна. Об этом NEWS.am сообщили в пресс-службе инициативы.
-
2024-05-11 12:59
Полиция 11 мая подвергла приводу участников акции протеста, сидевших на тротуаре у станции метро «Давид Сасункий», передает News.am.