Լավրով․ Համանախագահների գործունեությունն առաջիկայում կկենտրոնանա հումանիտար հարցերի լուծման վրա
Մի քանի օր առաջ Փարիզում տեղի ունեցավ երեք համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բոլորը պաշտպանեցին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։
Այս մասին, ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ասված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ֆրանսիա կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին ուղղված պատասխանում:
«Ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության առաջընթացը մի շարք հումանիտար հարցերի լուծման հարցում: Նախանշեցինք մի շարք ուղղություններ, որոնցով պետք է անել ավելին։ Այս իմաստով համանախագահների գործունեությունն առաջիկայում կկենտրոնանա հումանիտար հարցերի լուծման, տարածաշրջանում հայկական և ադրբեջանական համայնքների վստահության մթնոլորտ ստեղծելու, կառուցողական փոխզիջումների ոգով առօրյա հարցերը լուծելու վրա: Փոխադարձ հետաքրքրություն են ներկայցվել «3+3» ձևաչափի աշխատանքը շարունակելու հարցում», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.