Ճակատենի գյուղապետ․ Իշխանական կողմից ոչ մեկը չի զանգել, չի հետաքրքրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոտ մեկ ժամ առաջվանից են վերադարձել Ճակատենից, թշնամու ծանր տեխնիկան էր աշխատում, 10-15 զինված անձ հսկում էին գործընթացը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ճակատենի համայնքապետ Արա Հարությունյանը` անդրադառնալով իրենց գյուղի մոտ այսօրվանից ադրբեջանական մաքսակետ դնելու մասին ԱԱԾ հայտարարությանը:
«Հասա Կապան, իմ հետևից համագյուղացիները 1 ժամվա ընթացքում իջել էին, տվյալ հատվածում արդեն 100-120 զինվորականների էին տեսել, որոնցից մի մասը դիմակավորված էին, արդեն տեղադրել են պատնեշները Ճակատեն գյուղ գնալիս ճանապարհի աջ և ձախ կողմերից այնպես, որ բեռնատար, զինվորական մեքենաներն այդ հատվածով այլևս չեն կարող անցնել: 20 րոպե առաջ այդ հատվածով անցնող քաղաքացուն դիմավորել են ԱԱԾ աշխատակիցները և մեքենան ուղեկցել Ճակատեն: Այսինքն կրկնվեց նույն պատմությունը, ինչ Որոտանում, դեռ ավելի վատ և ճանապարհն արդեն մեզ համար փակ է: Այնտեղ 6 գյուղ կա, զորք ունենք, իշխանական կողմից, անգամ մարզպետարանից ոչ մեկը չի զանգել, չի եկել, ես որքա՞ն կարող եմ երաշխավորագիր տալ մեր համագյուղացիներին: Այսօր 3-4 ընտանիք ասում էր՝ եթե ճանապարհը պիտի փակվի, մեզ շուտ տեղեկացրեք, գոնե երեխաներին հանենք այստեղից, չգիտեի՝ ինչպես պատասխանել այդ հարցին: Կարծես զուգադիպեց ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին և միանգամից ճանապարհը փակվեց, դա ինչպե՞ս է լինում»,-ասաց նա:
Գյուղապետը պատմեց, որ երեկ 14:00-ի դրությամբ անդորր էր, 16:00-ից սկսվեցին շինարարական աշխատանքները. «24 ժամում ամեն ինչ կառուցեցին, փակեցին, ձեռքերը լվացին, գնացին: Իսկ մենք ԴԵՌ մտածում ենք այլընտրանքային ճանապարհի մասին: Անտառի ճանապարհով անհնար է, նույնիսկ ոտքով չես կարող բարձրանալ: Ես անգամ չգիտեմ՝ ինչպես եմ գնալու գյուղ, երեխաներ ունենք, որ դպրոց պետք է գնան, կրթությունից ենք խոսում, դե կրթեք»:
Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 12:24
Государственная некоммерческая организация «Дом-музей братьев Орбели» объединится с ГНКО «Музей истории Армении». В результате реорганизации будет создан филиал Музея братьев Орбели Музея истории Армении. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:23
В 2025 году Армения в качестве донора участвует в 13-ом регулярном пополнении Азиатского фонда развития и 8-ом пополнении Специального фонда технической помощи. С данной целью в этом году страна выделит Фонду АФР 1 миллион долларов. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:20
Вчера газета "Грапарак" сообщила, что в их распоряжение попали данные о предстоящих новых территориальных уступках. Издание продолжает тему:
-
2025-06-12 12:10
Армянские стартапы смогут пользоваться мощностями AI-центра, который построит в республике компания Nvidia. Об этом заявил на заседании правительства министр высокотехнологичной промышленности Армении Мхитар Айрапетян.