Մոսկվայի գերեզմանատանը կտեղադրվի Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանն այսօր՝ դերասանի մահվան տարելիցի օրը, կտեղադրվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Տեղեկությունը հաղորդում է Interfax-ը:
Հուշարձանի հեղինակ Միքայել Սողոյանի խոսքով՝ հուշարձանի վրա աշխատանքներն իրականացվել են ամբողջ տարվա ընթացքում։ Դրան մասնակցել են նաև Ջիգարխանյանի ընկերները, ընտանիքի անդամները, ինչպես նաև թատրոնի ներկայացուցիչները։
«Արձանը գրանիտից է։ Արմեն Բորիսովիչը ներկայացված է արդեն պատկառելի տարիքում, կարծում եմ` հենց այդպես է նրան մեծամասնությանը հիշում։ Այս կերպարը Վլադիմիր Մայակովսկու թատրոնի բեմադրության մեջ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացման նրա շատ նշանակալի դերերից մեկն է»,- ասել է Սողոյանը։
Քանդակագործը պատմել է, որ Ջիգարխանյանին ճանաչել է մանկուց։
«Մենք այդ մարդու հետ առնչվել ենք ամբողջ կյանքում, քանի տարի ես ինձ հիշում եմ, նույնքան հիշում եմ Արմեն Բորիսովիչին։ Ես շատ լավ հիշողություններ կան Մայակովսկու թատրոնի հետ կապված, ինձ համար այդ պատերը սրբազան էին և այն դերերը, որոնք նա այնտեղ խաղում էր, անշուշտ, վառ և հզոր է»- հավելել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցի ռուսական տիրույթում խիստ սկսել էին քննադատել Ջիգարխանյանի գերեզմանին տեղադրվելիք հուշարձանը` ասելով, որ նման չի, արտիստն արժանի չէր նման բանի և այլն։ Արմեն Բորիսովիչի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, հավանություն էր տվել նախագծին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.