Последние новости

Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի ու տուժածների թիվն ավելանում է

Իրանի հարավում տեղի ունեցած 2 երկրաշարժի զոհ է դարձել երկու մարդ, տուժածների թիվը հասել է 27-ի։

Տեղեկությունը հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Ինչպես արդեն հայտնել էինք, ավելի քան 6.0 մագնիտուդով 2 երկրաշարժ էր տեղի ունեցել նոյեմբերի 14-ի ցերեկը։ Դրանց էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբաս քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։

Տարածաշրջանում նկատվում են էլեկտրականության անջատումներ և հեռահաղորդակցային համակարգերի աշխատանքի խափանումներ: Հաղորդվում էր, որ զոհվածներից մեկը մահացել է էլեկտրահաղորդման գծի սյան ընկնելու հետևանքով, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ