Ադրբեջանը մերժում է. հայկական կողմը բանակցում է աճյունների որոնումները վերսկսելու համար
Արցախյան պատերազմում զոհվածների աճյունների ու անհետ կորած զինծառայողների որոնումների վերսկսման շուրջ Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բանակցություններ է վարում, տեղեկանում ենք գերատեսչության Facebook–ի էջից։
«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,– ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 13-ին ԱԻՊԾ–ն հայտնել էր, որ աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են ս.թ. հոկտեմբերի 18-ից։
Դրանից հետո որոնումներ իրականացնելու` հայկական կողմի բոլոր առաջարկներն Ադրբեջանը տարբեր պատրվակներով մերժել է։
Հիշեցնենք` 2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։
Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին և բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.