Թաթոյան․ Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում
Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. մեծ առաջընթաց չկա նաև այդ ոլորտին առնչվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումից հետո: «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումն ազատությունից զրկման վայրերում» խորագրով կլոր սեղան քննարկմանը հայտարարել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
Թաթոյանը շեշտել է, որ խտրականությունն ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:
«Խրոնիկ խնդիրների պատճառով հոգեբուժարաններում խախտվում են մարդու իրավունքները։ Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը։ Ավելին, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները, ու մարդկանց դնում երկարատև քաշքշուկների մեջ, չկա գործառույթների հստակ տարանջատում»,–ասել է Թաթոյանը։
Նրա խոսքով` այս ամենին զուգահեռ, գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը: Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ: Բացի այդ, ցածր է աշխատողների սոցիալական երաշխիքների մակարդակը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հավելենք, որ քննարկմանը մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության և արդարադատության նախարարությունների, «Քրեակատարողականբժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, հոգեբուժական կազմակերպությունների, ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատների, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 12:37
Служба нацбезопасности Армении на запрос Sputnik Армения не стала комментировать закрытие официальных сайтов Нагорного Карабаха.
-
2025-04-22 12:35
Спикер парламента Армении Ален Симонян на заседании Национального Собрания 22 апреля спровоцировал массовую потасовку между депутатами от оппозиционного блока «Армения» и правящей партии «Гражданский договор».
-
2025-04-22 12:31
Год назад Армения и Европейский союз объявили о начале работы над новой повесткой дня партнерства Армения-ЕС, установив более амбициозные совместные приоритеты сотрудничества на всех уровнях, без дополнительных конкретных подробностей. Во всей этой информационной шумихе, распространяемой ГД и пашиняновскими пропагандистами, самым важным было то, что в Брюсселе в связи с этим четко подчеркнули, что эта новая повестка дня не связана с процессом вступления Армении в Европейский Союз.
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.