ԶԼՄ․ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով
Նախորդ շաբաթ օրը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։ Տեղեկությունը հայտնում է Hraparak.am-ը։
«Մեղադրանքն առաջադրվել է Կապանի մի քանի գյուղերի ճանապարհներին ադրբեջանական կողմից մաքսակետեր դնելուն զուգահեռ։ Այսպիսով՝ իշխանությունը այս մեղադրանքով փորձելու է փակել Դավթյանի բերանը, որպեսզի հնազանդ կատարի բոլոր հանձնարարությունները՝ կապված Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»,–գրում է կայքը։
Նշվում է, որ պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որպեսզի ադրբեջանցիներն անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այդ իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը, որի առաջ պայման են դրել՝ կա՛մ կատարում ես հրամանները՝ ադրբեջանցիներին չխանգարելու հետ կապված, կա՛մ կալանավորվում ես։
Կայքը հավելում է, որ նախաքննական մարմինն այս քրգործով հայտնվել է փակուղում, քանի որ ԳՇ-ի բոլոր պնդումները հիմնավորվել են, որ հրթիռները եղել են որակյալ, և դրանք գնելու անհրաժեշտությունը իրականում եղել է։
Հնարավոր բոլոր պաշտոնական աղբյուրներով կայքը փորձել է ճշտել տեղեկությունը․ Արտակ Դավթյանը հեռախոսազանգերին չի պատասխանել, գործով մյուս մեղադրյալների պաշտպանները ևս տեղյակ չեն եղել մեղադրանքից։ Միայն պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանն է նշել, որ թեպետ Դավթյանին մեղադրանք առաջադրելու տեղեկություն չունի, սակայն որ հնարավոր է նման բան տեղի ունենա, ենթադրելի է։ Իսկ ԱԱԾ-ն այս լուրի համար գրավոր հարցում է պահանջել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.