Կոնստանտին ՍԻՎԿՈՎ. ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՊԱՍԵԼ
Եթե Հայաստանի տարածքում իրական ռազմական գործողություններ սկսվեն և Ադրբեջանը ներխուժի դրա տարածք, Ռուսաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն, պետք է պաշտպանի երկիրը, հայտարարել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը։
«Լենտա.ռու»-ի հետ զրույցում նա հավելել է, որ չի բացառվում Ռուսաստանին բաց առճակատման մեջ ներքաշելուն ուղղված սադրանքի տարբերակը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը ներխուժել է երկիր սահմանի հատվածներից մեկը։
Սիվկովը նշել է, որ այս պահին անհրաժեշտ է սպասել լրացուցիչ տեղեկությունների՝ հասկանալու համար, թե կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել արտակարգ դեպքը։
«Եթե ադրբեջանական զորքերն իսկապես ներխուժեն Հայաստանի տարածք, ապա երկիրը պետք է դիմի ՀԱՊԿ, և Ռուսաստանը կպաշտպանի իրեն։ Բայց պետք է նաև հասկանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել և որ տարածքում»,- նշել է փորձագետը։ Նրա խոսքով` եթե խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը Սյունիքի մարզում որոշ տարածքներ է զբաղեցրել, ապա «այդ հարցը վաղուց կա»։
«Բայց Փաշինյանն այս թեմայով դեռ ոչինչ չի ասել։ Ամեն դեպքում, նրանից ամեն բան կարելի է սպասել»,- հավելել է փորձագետը:
Սիվկովը հիշեցրել է, որ Փաշինյանն «ԱՄՆ-ի կողմից կիցքավորված» գործիչ է, ուստի չի բացառվում, որ որ տեղի ունեցողը Ռուսաստանի ներգրավմամբ հայ-ադրբեջանական հակամարտություն սանձազերծելու փորձ է։ Նման սցենարը ձեռնտու կլիներ անձամբ վարչապետին, քանի որ ռազմական հակամարտությունը կօգնի նրան ջնջել իր սեփական ներքին տնտեսական ձախողումները։
«Չեմ բացառում, որ Վրաստանի մասնակցությամբ որոշ հակամարտություններ սկսվեն, հնարավոր են նաև այլ սադրանքներ։ Պարտադիր չէ, իհարկե, որ այս ամենը տեղի ունենա, բայց այդպիսի հավանականությունը լիովին բացառել ևս չի կարելի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս Թուրքիայի և ԱՄՆ-ի ճնշման տակ է, նա հեշտությամբ կարող է կոնֆլիկտ բորբոքել, իսկ Փաշինյանը հաճույքով կօգնի նրան»,- եզրափակել է Սիվկովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 18:18
Пожар вспыхнул на крупнейшей в Армении свалке "Нубарашен". Огонь охватил площадь до 1 тыс. кв. м. Боевые расчеты Спасательной службы МВД Армении ведут работу по ликвидации пожара. Об этом и.о. директора ООО "Новая городская мусорная свалка Еревана" Ваге Вардапетян сообщил Sputnik Армения.
-
2025-07-28 18:17
Президент США Дональд Трамп заявил, что необходимо позаботиться о гуманитарных потребностях в секторе Газа, передает Sky News.
-
2025-07-28 18:15
Защита предпринимателя Самвела Карапетяна направила письма в прокуратуру и лично генпрокурору Анне Вардапетян с ходатайством об изменении меры пресечения бизнесмену. Об этом говорится в сообщении одного из адвокатов бизнесмена Арама Вардеваняна.
-
2025-07-28 18:14
Представители Армении завоевали 1 золотую и 2 бронзовые медали на 36-й международной олимпиаде по биологии на Филиппинах. Об этом сообщает министерство образования, науки, культуры и спорта Армении.