Ուկրաինացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի գլխավորությամբ Գերագույն ռադայի պատգամավորները նոյեմբերի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ուկրաինացի խորհրդարանականներին ուղեկցել են Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, Երևանում մեկնարկել են Ուկրաինայի հայերի միության միջոցառումները, որոնց մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ուկրաինայից ավելի քան 70 հյուր։ Պատվիրակների թվում են Ուկրաինայի տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ազդեցիկ քաղաքական գործիչներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, հայտնի քաղաքագետներ և մեդիա փորձագետներ, խոշոր լրատվամիջոցների լրագրողներ, գիտնականներ, Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայ բժիշկներ, հասարակական գործիչներ և մարզիկներ։
Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները նախօրեին բացեցին «Հայաստան ես եկել` ծառ տնկիր» ծրագիրը։ Ուկրաինայի պատվիրակության անդամները Երևանում 100 ծառ տնկեցին՝ սկիզբ դնելով նոր ծրագրին։
Այսօր Դեմիրճյանի անվան մարզահամալիրում ընթանում է Ուկրաինայի հայերի միության համաժողովը, նաև կկայանա սքեյթ պարկի բացումը՝ Ուկրաինայի հայերի միության նվերը Հայաստանի մայրաքաղաքին, սքեյթ պարկի բացման արարողության հյուրերի համար համերգ է նախատեսված` ուկրաինացի և հայ աստղերի մասնակցությամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.