Последние новости

«Տաշիր պիցցայի» 5 մասնաճյուղում ստուգումները շարունակվում են

Նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման արդյունքում «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ընկերության մասնաճյուղերում Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են:

ՍԱՏՄ-ի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսիային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի:

Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է, տեղեկացնում է Hetq.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ