Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՅՆ, ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է՝ ԱՐՎՈՒՄ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Փաշինյանը թշնամուն բերել է մեր պետության ննջարան, նույնիսկ մահճակալն է տրամադրում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ինչպես էրդողանը և Ալիևն են վարվում Նիկոլ Փաշինյանի հետ, նույնը վերջինս ցանկանում է անել երկրի ներսում, ընդդիմության հետ:
Հակոբյանը հիշեց, որ Փաշինյանը իշխանությունը զավթելու համար գրավեց ռազմավարական նշանակության Ռադիոտունը և հայտարարեց, որ պետությունը փրկելու համար այսօր ժողովուրդը պետք է ռադիոտունը և պետական պահպանության բոլոր օբյեկտները գրավի:
«Մի կապիտուլյանտի պատճառով մեր երկիրը կործանվում է, անցյալը, ներկան և ապագան վարի են տալիս»,- հայտարարեց բանախոսը և շեշտեց, որ նախորդ օրը հայկական դիրքեր մտնելու դեպքով ադրբեջանցիների տեսագրությունները դիտելիս, նորմալ հայ տղամարդը չի կարող գետինը չմտնել:
Նրա խոսքով՝ հայի ներկայիս սերունդը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները ծնկաչոք եղել իր առաջ, իսկ այսօր հանկարծ տեսնում է, որ ադրբեջանցիները ձեռք են առնում իրեն ու այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում է ասֆալտի որակից:
«Այն, ինչ արվում է՝ արվում է պայմանավորվածությունների շրջանակում, Ադրբեջանը ոչ մի խախտում չի անում»,- ասաց Հակոբյանը և բացատրեց, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարահատվածներում մաքսային անցակետերի տեղադրումը պայմանավորվածության արդյուքն է։
Ռուբեն Հակոբյանի խոսքով, պետությունը իմունիտետից զրկվել և երիտասարդները լքում են երկիրը, քանի որ տեսել են՝ պատերազմի ժամանակ բանակն անտեր է մնացել և ուղարկվել մսաղացի մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.