Последние новости

Սիսիանի նախկին համայնքապետ Սարգսյանը կրկին կալանավորվել է

Վերաքննիչ քրեական դատարանը` Արմեն Դանիելյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

«Նման որոշում է կայացվել, սակայն մենք անգամ ծանուցված չենք եղել տեղի և ժամի մասին։ Ո՛չ ես, ո՛չ էլ իմ պաշտպանյալը։ Ի սկզբանե դատավոր Տիգրան Սիմոնյանի աշխատակազմից մեզ հետ կապ էին հաստատել և ասել, որ բողոքը գտնվում է իրենց վարույթում, սակայն ինչ–ինչ հանգամանքներում գործը հետագայում հայտնվել է դատավոր Արմեն Դանիելյանի մոտ»,– նշեց պաշտպանը։

Նա ընդգծեց, որ նիստը կարծես թե բավականին հրատապ է նշանակվել ու անցկացվել, միևնույն ժամանակ այն կայացել է առանց իրենց ծանուցելու։ Խաչատրյանը շեշտեց` ստացվում է, որ որևէ կարծիք ու դիրքորոշում հայտնելու հնարավորություն ստեղծված չի եղել իր և պաշտպանյալ Արթուր Սարգսյանի համար։ Բեկանվել է առաջին ատյանի` 20 մլն դրամի դիմաց ազատ արձակելու որոշումը։

Որոշումը ստանալուց հետո անմիջապես պատրաստվում են այն բողոքարկել Վճռաբեկ դատարանում։

Խաչատրյանի խոսքով` դատավոր Արմեն Դանիելյանը խախտել է քրեական օրենսդրության բոլոր սկզբունքները, այդ թվում` արդար դատաքննության, մրցակցության և այլն։

Պատրաստվում են նաև վստահորդի և այլ փաստաբանների հետ քննարկումներից հետո հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու վերաբերյալ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ