Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ․ ՈՒԺԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է «ՏՈՏԱԼ ԲԱՐԴԱԿԻ»
Իմ խորին համոզմամբ՝ ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև ավելի է խորացել, «Պատերազմ և կապիտուլյացիա․ մեկ տարի անց» թեմայով քննարկմանը նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Այն պարագայում, երբ խորհրդարանը ֆունկցիոնալության զրոյական մակարդակ ունի, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարվածության մասին խոսելն, ըստ Սամսոնյանի, անիմաստ է դառնում, իսկ իշխանությունն այս իրավիճակում փորձում է ամրապնդել դիրքերն ու ապահովել իր իշխանավարման շարունակականությունը՝ ուժային կառույցները կենտրոնացնելով սեփական ձեռքերում։
«Կոնսոլիդացվում են ուժային բոլոր աղբյուրները։ Ուժային բոլոր նախարարություններում իշխանությունը հասել է մի իրավիճակի, որն իրեն ամենից շատն է դուր գալիս` «տոտալ բարդակի»։ Որևէ ուժային կառույցում չի մնացել ինստիտուցիոնալ հիշողություն, որից տրամաբանորեն բխելու էր կալանավորելն այն մարդուն, որը նստած է վարչապետի պաշտոնում։ Այդ բոլոր կառույցները ողնաշարազրկված են և ամբողջությամբ ենթարկվում են Փաշինյանին՝ ինչպես տեսանք ՊՆ-ի փոփոխության օրինակով։ Վաղը կփոխվի նաև ԱԱԾ պետը», - նշեց հասարակական գործիչը։
Նիկոլ Փաշինյանն, ըստ նրա, ուժային կառույցներն իր տրամաբանությամբ «ամրապնդում» է՝ սեփական իշխանությունը պահելու համար, զուգահեռաբար ամրացնում է նաև սեփական պաշտպանությունը։
«Եռապատկվել է Նիկոլ Փաշինյանի թիկնազորը, նոր մեքենաներ են գնվել զրահապատ։ Թիկնազորի լրակազմն է ավելացվում, նոր զենքեր են ստանում և այլն։ Փաշինյանի տեղաշարժը, եթե ժամանակին 1 000 ոստիկան էր հսկում, հիմա 4 000 ոստիկան է հսկում։ Նիկոլ Փաշինյանը գնում է Իջևան իր հայրական տուն, Ոստիկանության ամբողջ ներքին զորքերը հետը գնում են այնտեղ։ Եթե ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, եթե Նիկոլ Փաշինյանը չունի որևէ ներքաղաքական խնդիր, ինչի՞ց է վախենում և ինչո՞ւ է այսպիսի խայտառակ ձևով հասել այնտեղ, որ 3-4 տարի Հայաաստանում կատարվող ապօրինությունների մասին լռած ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովն ասում է՝ այդքան ոստիկան մի՛ տարեք ցույցերին, դա անընդունելի է», - շեշտեց Սամսոնյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 19:45
На складе в провинции Исфахан в Иране произошел взрыв, сообщает Mehr.
-
2025-04-29 19:44
Проект «Север-Юг» продолжает подвергаться атакам с разных сторон. В Армении этот проект, можно сказать, откровенно саботировался еще до событий 2018 года, превратившись в один из самых коррупционных (если не самый коррупционный) долгостроев страны. И вот, по проекту нанесен очередной удар.
-
2025-04-29 18:43
В рамках дела о смерти армянского пограничника задержан его сослуживец. Об этом Sputnik Армения сообщила пресс-секретарь Следственного комитета Кима Авдалян.
-
2025-04-29 18:41
В рамках уголовного производства, инициированного в Антикоррупционном комитете Армении по соответствующим статьям Уголовного кодекса РА по фактам дачи, получения взятки, в Шенгавитской резиденции Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван 29 апреля 2025 года было осуществлено доказательственное действие с участием представителя судебной власти республики. Об этом на запрос Новости Армении – NEWS.am сообщили в Антикоррупционном комитете.