ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչ է արել ընդդիմությանը վայր դնել պատգամավորական մանդատները, ՀՀ նախագահին` ձեռնամուխ լինել համազգային խնդիրների լուծմանը, իրավապահ մարմիններին` դադարեցնել վարչախմբի կամակատարը լինելուց և գործել ի շահ հայրենիքի։
Նրանք, անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական հենակետեր տեղադրելու խնդրին, այսօր հայտարարություն են տարածել` նշելով, որ ՀՀ տարածքում անվերջ զիջումների հաշվին հնարավոր է շատ արագ ու վերջնականապես կորցնել հայրենիքը` վերածվելով ազգային արժանապատվություն չունեցող, պետականությունը կորցրած հանրույթի։
«Փաստորեն ժողովրդին մոլորեցնելով` երկիրը հատված առ հատված նվիրաբերվում է թշնամուն, ապօրինի զիջումների արդյունքում շրջափակման մեջ են հայտնվում ամբողջ բնակավայրեր: Հակառակ իշխանությունների կողմից թշնամու նկատմամբ բարի կամքի դրսևորմանը, օրեցօր ուժեղանում է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ պահվածքն ու հռետորաբանությունը»,– նշել են ԱԱԾ պահեստազորի սպաները:
Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնել, որ ՀՀ–ի ապագայի մասին լռում են այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Արթուր Մեսչյանը և այլք , ովքեր 2018-ին աջակցում էին, փողոցներ փակում` ամեն ինչ անելով այդ նույն փողոցին իշխանության բերելու համար:
Խիստ մտահոգիչ են համարել նաև պաշտպանության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, պահեստազորի առանձին գեներալների և բարձրաստիճան սպաների, այդ թվում` Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Վաղարշակ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի լռություն պահպանելը:
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդգծել է, որ ՀՀ–ում ծավալվող գործողությունները իրենց մեջ առերևույթ կարող են պարունակել պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն էլ հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։
Նշենք, որ նոյեմբերի 15-ին էլ ՀՀ անվտանգության խորհուրդն էլ հայտարարել է, որ Գորիս–Կապան և Կապան–Ճակատենի` Ադրբեջանի հսկողության տակ անցած մասը ՀՀ տարածքում չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 18:44
Трехсторонний саммит с участием лидеров Азербайджана, Турции и Пакистана – проявление втягивания Южного Кавказа в дела Большого Ближнего Востока и Южной Азии. Об этом заявил политолог, старший научный сотрудник сектора Кавказа Института мировой экономики и международных отношений (ИМЭМО) Александр Крылов.
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.
-
2025-06-05 16:34
Посол США в Грузии Робин Данниган объявила о своем уходе с дипломатической службы и выходе на пенсию. Заявление об этом появилось на официальной странице посольства США в Грузии в Facebook. Данниган подчеркнула, что ее решение носит исключительно личный характер и не связано с позицией Вашингтона.
-
2025-06-05 16:32
Премьер-министр Никол Пашинян созвонился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, сообщает пресс-служба главы армянского кабмина.