Последние новости

Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության խորհրդի նիստ է անցկացրել

Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության խորհրդի նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում է դաշինքի լրատվականը։

«Քննարկվել են սահմանային իրավիճակը, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը ստեղծված իրավիճակին և «Հայաստան» խմբակցության առաջիկա անելիքները», - ասված է գրառման մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել էին ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ, օրակարգում ստեղծված իրավիճակի քննարկումն էր։ ԱԺ խորհուրդը, սակայն, նիստ չհրավիրեց։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ