Последние новости

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

 

         

«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը հայտարարեց. «Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին ԱԺ արտահերթ նիստ, խորհրդի նիստ, որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում: Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից, փոխարենն այսօր ԱԺ օրակարգում մենք տեսնում ենք Սնդիկի մասին օրենքի կարևոր օրինագիծը:«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կվերադառնան լիագումար նիստերի դահլիճ, երբ մեր երկրի ռջև ծառացած խնդիրները քննարկվեն ըստ կարևորության, և ըստ օրհասական վտանգի: Իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»՞:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ևս հայտարարեց, որ Ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ