Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 4 հազար ուխտավոր է այցելել Ամարաս և Դադիվանք
Մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 4 հազար ուխտավոր է այցելել Ամարաս և Դադիվանք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգ տեղաշարժը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովել են ավելի քան 4 հազար ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք կողմերի սահմանազատման գծի մոտ են»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոստնիկովը:
«Ռուս խաղաղապահներն ավելի քան 80 անգամ ուխտավորներին ուղեկցել են կիրակնօրյա ժամերգության Ստեփանակերտից դեպի վանքեր ու հակառակ ուղղությամբ»,-հստակեցրել է Ա․Պոստնիկովը։
Երկու սրբավայրերը գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ են, այդ պատճառով ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը։
Ամեն կիրակի ուխտավորները Հայաստանից ու Արցախի հեռավոր շրջաններից գալիս են ժամերգության։ Բացի այդ, տարածաշրջանի պատմական և մշակութային արժեքների պահպանման համար ռուս զինծառայողները մշտապես պարեկություն են իրականացնում վանական համալիրների հարակից տարածքներում:
«Դուք տեսնում եք, որ ամեն կիրակի ժամերգություն կա, Ստեփանակերտի ու տարբեր շրջանների ուխտավորները գալիս են այստեղ։ Կան նաև երեխաներ, նրանք չեն վախենում, մենք վերականգնումից հետո այստեղ կիրակնօրյա դպրոց կբացենք, որ երեխաներն այստեղ սովորեն: Մեր հոգևորականները միշտ ասում են, որ խաղաղապահներն իրենց գործն անում են լավ և արժանապատվորեն։ Այնպես որ մենք շնորհակալ ենք նրանց, որ պաշտպանում են մեր ուխտավորներին Ամարասի վանական համալիր այցելելիս»,-ասել է Վրթանես եպիսկոպոսը։
Ռազմական գործողությունների ավարտից և հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Ամարասը հայտնվել է ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Ռուս զինծառայողներն ապահովում են սրբավայր այցելել ցանկացող բոլոր ուխտավորների անվտանգությունը։ Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանք է, որը գտնվում է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում այն ուներ կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։ Դադիվանքը ևս հնագույն քրիստոնեական վանք է, որը գտնվում է Քարվաճառի շրջանում, և որը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայտնվեց Ադրբեջանի հսկողության տակ։ Անվտանգությունն ապահովելու համար ռուս խաղաղապահների դիտակետեր են տեղակայել ճարտարապետական կոթողի մերձակայքում։
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.