Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ՀՀ-ՈՒՄ ՉԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ, ՉԿԱ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ, ԱԱԾ ՊԵՏ ,ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ․ ԿԱ ՓԱՇԻՆՅԱՆ, ՈՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ
«ՀՀ սուվերեն տարածքն ամեն օր փոքրանում է։ Այս իշխանությունները պետք է հասկանան հարցի լրջությունը և հեռանան, թույլ տան, որմեր երկրի անվտանգային հարցերը լուծվեն։ Այս մարդիկ ուղղակի ի վիճակի չեն լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները»,- 24news.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տիրող իրավիճակին՝ Արթուր Վանեցյանը կարծիք է հայտնել, որ փաստացի՝ Ադրբեջանի թելադրած օրակարգով սահմանագծում ու սահմանազատում է արվում ․ ադրբեջանցիները գալիս են, կանգնում այնտեղ, որտեղ իրենց պետք է, իսկ ՀՀ իշխանությունները նրանց գործողությունները փորձում են արդարացնել՝ ասելով, իբրև նրանք «իրենց»՝ «ադրբեջանական» տարածքում են։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի փոփոխությանը, ապա, ըստ Արթուր Վանեցյանի, անձերով ոչինչ չի որոշվում, քանի որ Փաշինյանն իր ձեռքում է կենտրոնացրել ամբողջ համակարգը։
«ՀՀ-ում չկան պաշտոններ, չկա ոստիկանապետ, ԱԱԾ պետ ,Պաշտպանության նախարար․ կա Նիկոլ Փաշինյան, որն աշխատում է ամեն ինչ։ Մեկ անձի ավտորիտար ռեժիմ է, այլ պաշտոններ գոյություն չունեն, կան ինչ-որ մարդի, որոնք կատարում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումները: Սուրեն Պապիկյանն է, Պողոս Պողոսյանն է, թե մեկ այլ անձ է Պաշտպանության նախարարի կամ մեկ այլ պաշտոնին, որևէ կապ չունի։ Ամբողջի պատասխանատուն, համակարգի անմիջական ղեկավարողը Նիկոլ Փաշինյանն է»,- ընդգծել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-15 09:35
Глава МИД Армении Арарат Мирзоян выступил с заявлением на церемонии подписания Хартии о стратегическом партнерстве между Арменией и США.
-
2025-01-15 09:32
«На следующей неделе в Армению отправится специальная команда по пограничной безопасности для проведения совместной работы по пограничной безопасности, мы будем укреплять соответствующую работу по безопасности». Об этом на церемонии подписания Хартии о стратегическом партнерстве между Арменией и США заявил госсекретарь США Энтони Блинкен.
-
2025-01-15 09:29
Решением премьер-министра Армении Никола Пашиняна, в составе комиссии по делимитации границы и по вопросам пограничной безопасности произошли изменения.
-
2025-01-15 09:28
Армения и США подписали хартию о создании комиссии по стратегическому партнерству. Церемония состоялась в Вашингтоне, документ подписали глава МИД Армении Арарат Мирзоян и госсекретарь США Энтони Блинкен.