Последние новости

«Ժողովուրդ»․ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԳՆԱՑԵԼ Է ՊՆ-Ն «ԹԱՓ ՏԱԼՈՒ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Թերթի` կառավարությանը մոտ աղբյուրները հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում նախարարության ներսում:

«Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, և պաշտոնյաներից մինչև շարքային միմյանց վրա են գցում որևէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին ու այսպես շարունակ»,– գրում է թերթը:

Արդյունքում, ըստ «Ժողովրդի», նախարարությունը «թափ տալու» գործընթաց է սկսվելու`բարձրաստիճան ազատումներով, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյանի, նրա տեղակալների ու այլ գեներալների:

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 15–ին, վարչապետ Փաշինյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանին։ Նրա փոխարեն նախարար նշանակվեց նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ