Բայդենը Սի Ցզինպինի հետ առցանց գագաթնաժողովում անձնական հանդիպման հույս է հայտնել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առցանց հանդիպման ժամանակ նշել է առանցքային ոլորտներում միջազգային համագործակցության կարևորությունը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
Ըստ Բայդենի՝ նման մոտեցումը կլինի համաշխարհային պատասխանատու առաջնորդության օրինակ։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները զգալի ազդեցություն ունեն մնացած աշխարհի վրա:
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը՝ բոլոր երկրները պետք է խաղան նույն կանոններով։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները միշտ կպաշտպանի իր շահերն ու արժեքները, ինչպես նաև իր դաշնակիցներին ու գործընկերներին։
«ԱՄՆ-ի և Չինաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պետությունների միջև մրցակցությունը չհանգեցնի հակամարտության։
Որպես Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ մեր պարտականությունն է ապահովել, որ մեր երկրների միջև մրցակցությունը չվերածվի կոնֆլիկտի, միտումնավոր կամ ոչ միտումնավոր: Միայն պարզ, ուղղակի մրցակցություն», - ասել է նախագահը:
Բայդենը նաև նշել է, որ հույս ունի Սի Ցզինպինի հետ անձնական հանդիպման, տեղեկացնում է Freenews.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.