«Հայաստան» խմբակցություն ․ Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում
Ամեն օր մեր երկիրը կանգնում է խնդիրների առջև, ամեն օր մենք գնում ենք նոր զիջումների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
«Վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները վերլուծելով՝ գալիս ենք եզրակացության, որ 2020 թ. պատերազմում կրած պարտությունը շարունակական բնույթ է կրում: Մենք չսահմանափակվեցին Գորիս-Կապան ճանապարհը կորցնելով, 2 օր առաջ փակվեց Կապան-Ճակատեն ճանապարհը, ադրբեջանական զինուժն ավելի է խորանում ՀՀ սուվերեն տարածքում»,-ասաց նա:
Ըստ Վահե Հակոբյանի, այլընտրանքային ճանապարհի նախագիծը, որը Գորիսը Տաթևով կապում է Կապանին, արվել է սխալներով, արդեն խցանումներ կան, մինչդեռ դեռևս ձյուն չի եկել, ճանապարհներին սառույց չկան, մառախուղ չէ:
«Կապան-Ճակատեն ճանապարհը կորցնելով՝ 4 գյուղի՝ Սրաշեն, Ճակատեն, Շիկահող, Վերին Հանդ, 600 բնակիչ, մնացին շատ բարդ կացության մեջ: Այդ գյուղերը Կապան խոշորացված համայնքի մեջ են մտնում, եթե 10 կմ էին հատում Կապան հասնելու համար, հիմա ստիպված պետք է գնան Մեղրիով, Քաջարանով, 150 կմ շրջանց կատարելով՝ գան Կապան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Այնուհետև նա հարցադրում արեց՝ այս պայմաններում ի՞նչ է անում կառավարությունը. «Փոխանակ անվտանգության հարցերը փորձի լուծել, բեմադրություններ է անում՝ նախարար է հանում, նշանակում: Ինչո՞ւ հեռացվեց պաշտպանության նախարարը, պատշաճ դիմադրություն չէ՞ր իրականացնում, թե՞ հակառակը: Ինչո՞ւ հանրությունը դրա մասին չգիտի: Ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը պաշպանության նախարարության հետ: Այս ամեն ինչը մի կողմ դրած՝ Փաշինյանը շարունակում է իր մանր վրեժխնդրությունը՝ կալանավորելով մեր գործընկերներին»,- պատասխանելով իր հարցադրմանը՝ ասաց Վահե Հակոբյանը:
Նա համոզված է՝ այս կառավարության օրոք մեր պարտությունները, կորուստները լինելու են շարունակական, մինչև մեր պետականության կորուստը:
«Այս իշխանությունները չունեն հասկացողություն՝ ինչ է նշանակում պետական և ազգային շահ: Իրենք ունեն մեկ շահ՝ աթոռներից կառչել, իրենց պաշտոններում մնալ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.